Այն որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բացառապես զբաղված է իր թիմակիցներին կարևոր պաշտոններում տեղավորմամբ եւ ամեն ոլորտում իր մարդկանց ունենալով՝նորություն չէ, կամ ոչ էլ սովորական բամբասանք, քանի որ հասարակությունը շատ լավ տեսավ, թե Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի եւ առհասարակ մերձիշխանական շրջանակների կարիերայի սրընթաց վերելքը։
Առողջապահական ոլորտից մինչև կրթական բոլորը փաշինյանական կադրեր են, այսպես կոչված ՔՊ-ի «ձեռնադրած» տնօրենները։
Նախքան հեղափոխությունը ոչնչով աչքի չընկնող ատամնաբույժ Աստղիկ Բեյբությանը նոր Հայաստանում դարձավ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, նշանակումը բժիշկների սրտով չէր, որովհետև ի՞նչ էր անելու ատամնաբույժը մի ամբողջ ինֆեկցիոն հիվանդանոցում։Քովիդի ժամանակ բժիշկներից հաճախ ենք դժգոհություններ ստանում, որ ամբողջ օրը աշխատեսենյակում փակված է, ոչ մի բուժական պրոցեսի չի մասնակցում, բայց հարցազրույցների ժամանակ էլ բժիշկներին արգելում է, որ իրենից առաջ ընկնեն և լրագրողների հետ շփվեն։Անգամ մի բժիշկ ազատման դիմում էր ներկայացրել։2021թ․-ի օգոստոսին, երբ կառավարության անհեթեթ որոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը միացվեց Գյումրի կենտրոն Բ/Կ-ին Աստղիկ Բեյբությանը իրեն փորձեց նաև քաղաքականության մեջ։ՔՊ-ի ցուցակով ընտրվեց Գյումրիի ավագանու անդամ 2021-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, իսկ 2022-ի հունվարին Աստղիկ Բեյբությանին թիմակիցները խցկեցին Գյումրի Բ/Կ-ի ամբուլատոր ծառայության ղեկավար, իսկ որոշ ժամանակ անց «Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան (նախկինում «Միջազգային Կարմիր Խաչի» անվան) պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար, Հովհաննես Վարձելյանի փոխարեն։Իշխանությունը շարժվում է պարզ տրամաբանությամբ՝մերն է հո պիտի անգործ չմնա։