<<Որտեղ կա խնդիր, այնտեղ ներկա է Թուրքիան>>. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ աստիճանաբար ավելի ու ավելի շատ երկրներ են բախվում Թուրքիայի ագրեսիային, հայտնում է ahlavnews.com –ը:

Հունաստանի Պահպանողական կուսակցության երիտասարդական կառույցի կազմակերպած միջոցառման ժամանակ Դենդիասն ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ում այլևս տեսնում են ո՛չ թե որպես առավելություն, այլ որպես խնդիր:

«Այլ երկրներ դեռևս չեն ընկալում ամբողջ խնդիրը: Որպես հետևանք՝ նրանք ուշ են արձագանքում Թուրքիայի ագրեսիվությանը»,– ասել է Դենդիասը:

Նշենք, որ ԵՄ անդամ պետություններն այսօր որոշում են կայացրել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարած գործողությունների համար:

«Թուքիան այնտեղ է, որտեղ խնդիր կա: Այնտեղ, որտեղ կա կայունություն, հասկացողություն և միջազգային իրավունք, այդտեղ Հունաստանն է»,– եզրափակել է նախարարը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )