Կարևորագույն իմաստությունը` մի կիսեք գաղտնիքները ոչ մեկի հետ, դա ձեզ կոչնչացնի:
2. Մարդ չպիտի չափից ավելի ազնիվ լինի. ուղղաձիգ ծառերը առաջինն են կտրվում, ազնիվ մարդկանց առաջինն են կոտրում:
3. Կրթությունը ձեր լավագույն ընկերն է: Կրթված մարդուն ամենուրեք են հարգում՚: Կրթվածությունը գեղեցկությունից և երիտասարդությունից կարևոր է:
4. Երբեք մի ընկերացեք ձեզանից բարձր կամ ցածր կարգավիճակով մարդկանց հետ: Այդպիսի ընկերությունը ձեզ երջանկություն չի բերի:
5. Հիմարի համար գրքերը նույնն են, ինչպես հայելին` կույրի:
6. Պահպանեք ձեր երեխային որպես գանձ առաջին հինգ տարին: Հաջորդ հինգ տարին` նախատեք: Իսկ երբ դառնա տասնվեց տարեկան, շփվեք նրա հետ որպես ընկեր: Ձեր չափահաս երեխաները ձեր լավագույն ընկերներն են:
7. Մարդը նշանավոր է գործերով, ոչ թե ծագումով:
8. Ծաղիկների բույրը միայն այնտեղից է գալիս, որտեղ քամին է փչում: Իսկ մարդու գթասրտությունը տարածվում է բոլոր ուղղություններով:
9. Երբ սկսում եք ինչ-որ բան նախաձեռնել, մի վախեցեք ձախողումից և մի թողեք ամեն ինչ կեսճանապարհին:
10. Աշխարհի ամենամեծ ուժը կնոջ գեղեցկության և երիտասարդության մեջ է:
11. Երբ վախը սողոսկի ձեր հոգու մեջ, նախահարձակ եղեք և հաղթեք նրան:
12. Յուրաքանչյուր աշխատանք սկսելուց առաջ երեք հարց ուղղիր քեզ` ինչու եմ դա անում, ինչպիսի արդյունքի եմ սպասում, հաջողություն կբերի այն ինձ: Միայն այն ժամանակ սկսիր, երբ այդ հարցերին բավարար պատասխաններ կգտնես:
13. Յուրաքանչյուր ընկերության մեջ եսասիրության մասնիկ կա: Ընկերությունը առանց եսասիրության չի լինում: Այդպիսինն է դառը ճշմարտությունը:
14. Եթե անգամ օձը թունավոր չէ, ձևացնում է այդպիսին:
15. Սովորեք ուրիշների սխալների վրա. դուք չեք կարող այնքան ապրել, որ դրանք բոլորը ինքնուրույն գործեք: