Tencent-ի ծրագրավորողները ներկայացրել են GFP-GAN արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգը, որն ունի հին վնասված լուսանկարները վերականգնելու, ինչպես նաեւ դրանց թույլտվությունը բարձրացնելու հնարավորություն, գրում է Engadget-ը։
Հայտնի է, որ ԱԻ-ն մի քանի վայրկյանում «նկարում է» բաց թողնված դետալաները՝ պահպանելով նկարի որակը։
Այս տեխնիկան թույլ է տալիս պահպանել լուսանկարում պատկերված մարդու «անհատականությունը», քանի որ այն կենտրոնանում է աչքերի եւ բերանի վրա։ Tencent-ը նշել է, որ չնայած ԱԻ-ն կատարյալ չի աշխատում, եւ վերականգնված նկարում դեռ կարող են լինել անճշտություններ, այնուամենայնիվ, կատարված աշխատանքն արդեն խոստումնալից է թվում: