Հիմա ամոթից քրտնում են միայն ապակիները․ իմաստուն մտքեր Վարդգես Պետրոսյանից
• Մարդն իր կյանքի ամեն մի օրը պիտի ապրի այնպես, ասես վերջին օրն է. պիտի հասցնի սրիկային ասելու, որ նա սրիկա է, պիտի հասցնի ատել, սիրել, հավատալ: Վաղը կարող է ուշ լինել:
• Գրականությունը սուրբ մի տաճար է և ամենքին չէ վիճակված ոտք դնել այդ պատերից ներս:
• Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով «Մի՛ կորցրեք,մարդի՛կ»:
• Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…
• Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած եք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցել ձեր ծոծրակին: Առաջին պահ վեր եք թռել, երևի նույնիսկ կշտամբել եք այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած արևի տակ, գուցե ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած: Նա այդպես լցվեց իմ կյանքի մեջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ:
• Շենքերն էլ են տխրում, ինչպես մարդիկ, պատերն էլ հիշողություն ունեն։ Եվ եթե նրանք իրենց իմացածի մասին չեն պատմում ամենքի, ինչպես մարդիկ, դա պարզապես բնավորություն է։ Եվ քանի որ մարդը չի կարող ապրել թաքուն, ինքն իր մեջ փակված, քանի որ նա միշտ կարիք ունի ուրիշներին պատմելու իր կյանքը, դրա համար էլ կռվել է պատերի հետ և լուսամուտներ բացել:
Նյութի աղբյուրը՝ VNews.am