Նիկոլ Փաշինյանը այսօր մոտավորապես չորս ժամ տարբեր հնչերանգներով ժողովրդին նախապատրաստեց նոր աղետի։Առանձնացնենք Փաշինյանի հայտարարություններից առավել ուշագրավները՝վարչապետի աթոռն զբաղեցնող անձը հայտարարեց, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը Արցախի հետ բանակցելու մասով և անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցելու փոխարեն սկսեց խոսել ռեինտեգրացիայից։
2020-ի նոյեմբերից սկսած ամեն տեղ Ալիևը հայտարարում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու Արցախի կարգավիճակի հարցը փակ է և իրենք Արցախի հետ պատրաստ են բանակցել միայն ռեինտեգրացիայի շրջանակներում անվտանգության և իրավունքների մասին, որոնք նախատեսված են մյուս քաղաքացիների համար։
Ըստ էության Նիկոլը մանիպուլյացնում է, որովհետև ըստ էության Ադրբեջանի
դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, անսպասելի որևէ բան չի եղել այս մեկ ամսում։ Փաստացի Նիկոլը Արցախին թողել է ինքնուրույն բանակցել և պարզ է, որ նա շատ հստակ իմացել է Ադրբեջանի դիրքորոշումը, որն իրականում փոփոխության չի ենթարկվել։
Փաստորեն գրիչով
Քարվաճառի, Բերձորի, Ակնայի շրջանները թուրքին նվիրողն ասում է, թե Արցախի անունից բանակցելու քվե չունի։
Մյուս կարևոր արձանագրումն էլ այն է, որ վարչապետը ճարպկորեն շրջանցեց ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման ռիսկին հակազդելու իրենց քայլերի վերաբերյալ հարցը։Խոսեց նաև հայ փախստականների մասին, բայց ինչպես միշտ լղոզելով, մանիպուլացնելով և նենգափոխելով իրողությունները։
Մյուս կարևոր արձանագրումն էլ այն է, որ Փաշինյանը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում և դա այս իշխանության անշեղորեն տարած գիծն է։