Հենց որ սկսվի «Զանգեզուրի միջանցքը» ուժով իրականացնելու փորձը, Իրանն անմիջապես իր զորքերը կուղարկի Հայաստան. Սեմյոն Բաղդասարով (Տեսանյութ)
Ըստ հեղինակավոր քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովի.
«Էրդողանը ժամանել է Նախիջևան՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ Ալիևի հետ միասին գազատար կանցկացնի և ռազմաարտադրական համալիր կբացի։ Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ վերցնելուց հետո ադրբեջանա-թուրքական կողմն իր առջեւ դնում է թիվ մեկ խնդիրը՝ «Զանգեզուրի միջանցքը»։
«Զանգեզուրի միջանցքը» չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության շահերին. Դա կբերի Թուրքիայի դերի ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Կենտրոնական Ասիայում։
Իրանը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքին: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել հաղորդակցությունն Իրանի հետ, ապա պետք է հասկանանք մի բան. հենց որ սկսվի «Զանգեզուրի միջանցքը» ուժով իրականացնելու փորձը, Իրանն անմիջապես իր զորքերը կուղարկի Հայաստան, և դա իր հերթին կարող է հանգեցնել մեծ պատերազմի»:
Մանրամասները` տեսանյութում: