2018թ-ին լրանում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարին,այլևս երրորդ անգամ նախագահ Սարգսյանը իրավունք չուներ զբաղեցնելու նույն պաշտոնը։
Հատկանշական է նաև այն,որ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ժամանակ քաղաքական դաշտում չէր շոշափվում այն անձը, ով կարող էր նրանից հետո դառնալ երկրի նախագահ։
Շատերն այն կարծիքին էին, որ Սերժ Սարգսյանը արդեն իսկ 2015թ.-ին գտել է իր իշխանությունը պահելու միջոցը,երբ կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի, այսինքն՝ իր նախագահի պաշտոնը կփոխարիներ վարչապետի պաշտոնով։
Անշուշտ այդ սցենարը կարող էր աշխատել այն դեպքում, երբ առկա չլիներ Արցախյան հակամարտության կարգավորման հրատապ պահանջը,որն էլ առաջ էր բերում միջազգային հանրությունը։
Իսկ արցախյան հակամարտությունը չլուծած 10 տարի նախագահող Սարգսյանը դժվար թե այն լուծեր արդեն իսկ վարչապետի պաշտոնից:
Ու նաև Սերժ Սարգսյանը չէր գնա այդ քայլին,որովհետև լուծման վերջնաարդյունքը նախ ենթադրում էր տարածքների հանձնում Ադրբեջանին,իսկ դրանից հետո անշուշտ Սերժ Սարգսյանին կանվանեին դավաճան,այլ կերպ ասած Սերժ Սարգսյանը չէր մտնի մեղքի տակ։
Ուստի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելն այդքան էլ նախատեսված չէր հենց Սերժ Սարգսյանի
վարչապետության համար։
Սակայն սկզբում նախ հանրության շրջանում դժգոհությունն ապահովելու ու նաև բողոքի ալիքի մեկնարկի հիմքը դնելու համար պետք է վարչապետ ընտրվեր հենց Սերժ Սարգսյանը։
Իսկ որից հետո էլ սկսվեցին մեզ հայտնի իրադարձությունները,որոնք կազմակերպողները ականջահաճո անվանեցին հեղափոխություն,իսկ այն իր ետևից տանողը գոնե պետք է լիներ նա, ով քչից շատից հանդես էր գալիս այսպես կոչված թունդ ընդդիմադրի դերում, իսկ այդ դերն էլ անշուշտ այդ ժամանակվա պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն էր։
Վերջերս էլ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը թե հեղափոխությունը եղել է դրսի ուժերի ազդեցությամբ,այդքան էլ այդպես չէ,այն եղել է բացառապես դրսի միայն մեկ ուժի թույլտվությամբ, որի ազդեցության տակ արդեն իսկ երեսուն տարի է ինչ Հայաստանը գտնվում է, և անձամբ հենց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կազմակերպմամբ։
Իսկ այդ իրադարձությունների առանցքային խնդիրը ոչ թե հենց նախկին ռեժիմի հեռացումը պետք է լիներ,այլ նրանց հեռացմամբ, նոր ուժի հայտնվելով Արցախի խնդրի կարգավորման հանգուցալուծումը։
Այս ամենում ցավալին նաև այն է, որ 2018թ ժողովուրդը վստահաբար գնում էր փողոց` Սերժ Սարգսյանին հեռացնելու ակնկալիքով։
Այն ինչ ստացվում էր,որ խաբվում էր թե Նիկոլ Փաշինյանի և թե Սերժ Սարգսյանի կողմից։
Հայաստանի Հանրապետությունում որևէ իշխանություն չի եկել ժողովրդի ցանկությամբ,ինչքան էլ որ եղել են ընտրություններ,այլ յուրաքնչյուրն էլ եկել են իր նախկինի նախաձեռնությամբ։
Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին,Ռոբերտ Քոչարյանը` Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին կենսունակ դարձրեց և կրկին ասպարեզ բերեց նախկին իշխանություններին։
Սա փաստում է այն, որ բոլորն էլ` նախկին թե ներկա, մեկը մյուսի իրավահաջորդն ու տրամաբանական շարունակությունն են։
Եվ յուրաքանչյուրն էլ հավասարապես կրում են այսօրվա մեր դառն իրականության պատասխանատվությունը