«Հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Փաշինյան

Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն պահից, երբ հրադադար է հաստատվել, մեր ունեցած տեղեկատվությամբ ՊԲ-ն շարունակում է մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին, նույնը համապատասխանաբար վերաբերում է նաև Ադրբեջանի ԶՈւ-ին: Ես տեսա՝ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքեր, բայց այդպիսի բան չկա: Իհարկե, կա կոմունիկացիայի խնդիր և բարդություններ: Որքանով տեղեկացել եմ Ղարաբաղի մեր գործընկերներից դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարահներին որոշակի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին և հավելել, որ զանգվածային զոհերի մասին  տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

 

«Այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։ Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց»,- հավելել է նա:

Share This