Իմ անձնական փորձառությունից ելնելով կարող եմ ասել, որ հանրության շրջանում այդքան շրջանառվող տոտալ անտարբերությունը ուղղակի միֆ է:
Հասարակությունը տագնապային տրամադրություններ ունի, հասարակությունը անորոշության զգացում ունի, պարզապես հասարակությունը առաջնորդվելու կարիք ունի:
Մի կողմից ստեղծվել է փակ շղթա, երբ հասարակությունը իր ընտրված մարմիններից՝ և իշխանությունից, և ընդդիմությունից սպասում է ճանապարհային քարտեզ, իսկ ընտրված մարմիններն էլ ժողովրդից են սպասում գործողություններ:
Մյուս կողմից ունենք մի իրավիճակ, երբ «Հայաստանը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, մենք պարզապես ցանկանում ենք ապահովել Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը» ռազմավարությունից, սահուն անցում է կատարվել Արցախի հայերի մասին, Արցախի հայերի կյանքի իրավունքի մասին անգամ տոտալ լռության ռազմավարությանը: