Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբն ըստ Forbes պարբերականի վարկածի։ Համաձայն հրապարակման, իսպանական «արքայական ակումբի» արժեքը կազմում է 6,07 միլիարդ դոլար։ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկում են նաեւ՝ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 6 միլիարդ դոլար արժեքով, կատալոնական «Բարսելոնան»՝ 5,51 միլիարդ դոլար արժեքով, անգլիական «Լիվերպուլը»՝ 5,29 միլիարդ դոլարով, անգլիական «Մանչեսթեր սիթին» 4,99 միլիարդ դոլարով, գերմանական «Բավարիան»՝ 4,86 միլիարդ դոլարով, ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»՝ 4,21 միլիարդ դոլարով, անգլիական «Չելսին»՝ 3,1 միլիարդ դոլարով, անգլիական «Տոտենհեմը»՝ 2,8 միլիարդ դոլարով եւ անգլիական «Արսենալը»՝ 2,26 միլիարդ դոլարով։