Քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հայտարարությունը նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։
Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։
Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311 , այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)։
Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ. Լեւոն Հովհաննիսյան