Հայկական նախա՞նձ, թե՞ սովորություն

Մենք՝ հայերս չափից դուրս շատ ենք սիրում հետաքրքրվել հարեւանի կենցաղով։ Ու ակամա հետաքրքրասիրությունդ քեզ ներքաշում է ուրիշի գործերին խառնվելու (որոշումներ կայացնելիս, ծախսեր անելիս, անգամ հարս- փեսա ընտրելիս) մեջ, արդյունքում դառնում ես տվյալ ընտանիքի, այպես ասած, անդամը։ Հանկարծ սկսում ես մտածել, որ հարեւանիդ տունն ավելի մեծ է, քան քոնը, կամ հարեւանիդ եկամուտն ավելին է, քան քոնը։ Մի տեսակ լավ ապրելու ձգտումն է մեջդ արթնանում, բայց ինքդ քեզ հաշվենկատ չես, որ հարեւանիդ ընտանիքի բոլոր անդամներն ապահովված են աշխատանքով։ Հետեւաբար, աշխատանքն ու եկամտային մուտքերն ուղիղ համեմատականներ են։ Այստեղ ավելի շատ հայկական նախանձն է խոսում՝ հարեւանի հարսն ավելի գեղեցիկ է (դասական օրինակի վրա հիմնվելով)։ Հարեւանը դառնում է հաջողությունների հասնելու՝ ստույգ ու մղիչ ուժը՝ բառիս դրական իմաստով։ Սկսվում է մրցակցություն, ավելի ճիշտ՝ զարթնում է ջիղը՝ ինչո՞ւ ոչ ես, ես ինչո՞ւ չունենամ։ Ու արդեն կամաց-կամաց տեղաշարժ է լինում՝ տարածքի ընդլայնում, տան վերանորոգում, մի խոսքով՝ կենցաղի փոփոխություն։ Իրականում հայը շատ է սիրում այն, ինչն իր տարածքի սահմաններում է, իսկ ինչը տարածքի սահմաններից դուրս է մնում՝ հերն էլ անիծած։ Հայը գիտե՝ ի՞նչ է հարեւան լինելու արվեստը։
error20