Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2462 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 615 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3077-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1047 է, ընդհանուր առողջացածներինը՝ 124 521, փաստացի բուժվողներինը՝ 19 714 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 3057 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 542 394 թեստ: