ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում պատասխանել է Հայաստանի տարածքում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունները չանցկացնելու որոշման մասին հարցին.
«Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական կոնտինգենտ չի հատկացրել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Դա, իհարկե, որոշակի դժվարություններ է ստեղծում դաշնակիցների համար՝ ստիպելով նրանց վերագծել ռազմական գերատեսչությունների կողմից արդեն համաձայնեցված ծրագրերը», — ասել է Զախարովան։