Այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։«Հեյդար Ալիևը և Դուք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարձր մակարդակի հարաբերություններ եք հաստատել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև:Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատում ենք որպես դաշնակցային ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե»,- ասել է Իլհամ Ալիևը։
Կրտսեր Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։