Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Ռուսաստանում մասնակցել է Ռոման Դմիտրիևի հուշամրցաշարին և նվաճել երկու մեդալ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: