Հռոմի Ֆրանցիսկոս պապը համասեռամոլությունը մեղք է անվանել, սակայն ասել է, որ ոչ ավանդական հարաբերությունները հանցագործություն չի համարում:
Նման հայտարարություն նա արել է Associated Press-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի։
«Համասեռամոլ լինելը հանցագործություն չէ։ Դա հանցագործություն չէ, այո, բայց դա մեղք է։ Լավ, բայց նախ պետք է տարբերակել մեղքն ու հանցագործությունը: Մեղք է նաև միմյանց հանդեպ ողորմության բացակայությունը»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։
Հռոմի պապն անարդար է անվանել նույնասեռականությունը քրեականացնող օրենքները: Նա կաթոլիկ եկեղեցուն կոչ է արել պայքարել այդ օրենքների դեմ։