• Latest
Համախմբվենք ազգի և հայրենիքի գերագույն շահերի շուրջ․ Արամ Ա կաթողիկոս

Համախմբվենք ազգի և հայրենիքի գերագույն շահերի շուրջ․ Արամ Ա կաթողիկոս

27 Դեկտեմբերի, 2021
Հրապարակել է կադրեր սպանված դիվերսանտներից, ովքեր փորձել են ներխուժել Բելգորոդի Շեբեկինսկի շրջան

Հրապարակել է կադրեր սպանված դիվերսանտներից, ովքեր փորձել են ներխուժել Բելգորոդի Շեբեկինսկի շրջան

4 Հունիսի, 2023
Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

Սխեմատիկ խարդախությամբ 73 անձից ընդհանուր շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարվել․ ՔԿ

3 Հունիսի, 2023
Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

Թուրքիան հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո

3 Հունիսի, 2023
Էրդողանը համբուրում է տիկնոջ հետ արարողությանը մասնակցող Ադրբեջանի նախագահին

Էրդողանը համբուրում է տիկնոջ հետ արարողությանը մասնակցող Ադրբեջանի նախագահին

3 Հունիսի, 2023
Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում

Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում

3 Հունիսի, 2023
Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Ավարտվել է հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

3 Հունիսի, 2023
«Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի

«Բարբի» ֆիլմը հանգեցրել է աշխարհում վարդագույն ներկի դեֆիցիտի

3 Հունիսի, 2023
«Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին

«Ամենալավ կին, սիրում եմ…». Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ գրառումն ու շքեղ նվերը կնոջ 23 – ամյակին

3 Հունիսի, 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

3 Հունիսի, 2023
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org

Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր. monumentwatch.org

3 Հունիսի, 2023
Շիրակի   հրաժարական ներկայացրած ոստիկանապետը նոր պաշտոն ունի

Շիրակի հրաժարական ներկայացրած ոստիկանապետը նոր պաշտոն ունի

3 Հունիսի, 2023
Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

3 Հունիսի, 2023
Balenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով

Balenciaga-ն «կեղտոտ» սպորտային կոշիկներ է վաճառում 1550 դոլարով

3 Հունիսի, 2023
Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվել

Գողը խաղալիք ատրճանակով խանութ է թալանել և բռնվել

3 Հունիսի, 2023
«Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում»․ Գյումրիում ստորագրահավաքը շարունակվում է

«Ո′չ Արցախը Ադրբեջանի կազմում»․ Գյումրիում ստորագրահավաքը շարունակվում է

3 Հունիսի, 2023
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

3 Հունիսի, 2023
Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը դիմավորել է Չավուշօղլուն

Փաշինյանին Էրդողանի երդմնակալության արարողությանը դիմավորել է Չավուշօղլուն

3 Հունիսի, 2023
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик – Երևան

Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան և Super Жорик – Երևան

3 Հունիսի, 2023
Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում

Խոշոր հրդեհ Եղեգնաձորում գտնվող շինանյութի խանութում

3 Հունիսի, 2023
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԵԽ անդամները քննարկել են ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումները

3 Հունիսի, 2023
Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Հայ դպրոցը պարզ շենք չէ, այն ոգի է, մարդակերտումի ու հայակերտումի դարբնոց․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

3 Հունիսի, 2023
Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Երևանյան խճուղուց Ուինիվերսամի հյուսիսային կողմով մինչև Այգաբաց 3-րդ շարք

Մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները Երևանյան խճուղուց Ուինիվերսամի հյուսիսային կողմով մինչև Այգաբաց 3-րդ շարք

3 Հունիսի, 2023
Ընտանեկան 85 բիզնեսներ Գյումրիում հավաքվել են մեկ հարկի տակ

Ընտանեկան 85 բիզնեսներ Գյումրիում հավաքվել են մեկ հարկի տակ

3 Հունիսի, 2023
Արդյոք ԱՄՆ-ն կկորցնի Թուրքիայի վրա ունեցած իր ազդեցությունը․ կարծիք

Արդյոք ԱՄՆ-ն կկորցնի Թուրքիայի վրա ունեցած իր ազդեցությունը․ կարծիք

3 Հունիսի, 2023
Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ

Թայֆուն Ճապոնիայում. մեկ զոհ, անհետ կորածներ, վիրավորներ

3 Հունիսի, 2023
Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

Սերխիո Ռամոսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

3 Հունիսի, 2023
Մեսսին պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

Մեսսին պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու մասին

3 Հունիսի, 2023
Նավթի գներն աճել են

Նավթի գներն աճել են

3 Հունիսի, 2023
Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

Եկեղեցին Աստծո տունն է և բաց է բոլորի համար` պատրաստ օրհնելու ցանկացած համազգային բարի նախաձեռնություն. ՀԱՍԵ Արցախի թեմ

3 Հունիսի, 2023
Էրդողանը կնոջ հետ ժամանել է նախագահական պալատ

Էրդողանը կնոջ հետ ժամանել է նախագահական պալատ

3 Հունիսի, 2023
  • Գովազդ
  • Armenian
  • English
  • Russian
Կիրակի, 4 Հունիսի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Համախմբվենք ազգի և հայրենիքի գերագույն շահերի շուրջ․ Արամ Ա կաթողիկոս

27 Դեկտեմբերի, 2021
in Հասարակություն
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինը ուղերձ է հղել հայ ժողովրդին Ամանորին ընդառաջ․
Նոր Տարուան սեմին, քրիստոնէական սիրով ու հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր
ժողովուրդի սիրելի զաւակները։
Նոր Տարին մարդը, անհատապէս թէ հաւաքաբար, ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան
հրաւիրող պահ է։ Եկէք պահ մը մեր հայեացքները սեւեռենք հայ կեանքին վրայ։
Ինչպէս համայն մարդկութիւնը, նոյնպէս մեր ժողովուրդը կը շարունակէ ապրիլ համաճարակին
ստեղծած դժուար պայմաններուն մէջ։ Սփիւռքի բոլոր գաղութները, առաւել կամ նուազ չափով, կը
դիմագրաւեն այլազան մտահոգութիւններ։ Այս ծիրէն ներս, յատկապէս Լիբանանի հայութիւնը կ’ապրի
ծանր օրեր՝ տնտեսական աննախընթաց տագնապին հետեւանքով։ Հակառակ ներկայ դառն
պայմաններուն, մենք պիտի շարունակենք վերանորոգ հաւատքով ու վճռակամութեամբ, վերականգնումի
մեր հաւաքական երթը՝ միշտ ըլլալով մեր ժողովուրդի զաւակներուն հետ ու անոնց կողքին։
Արդարեւ, 2022 տարին հռչակած ենք Սփիւռքի Տարի։ Կը հրաւիրեմ մեր բոլոր կառոյցները,
մամուլը, մտաւորականները եւ գաղութները՝ իրապաշտ մօտեցումով ու համապարփակ հայեացքով եւ
այս առիթով հրապարակած Մեր Հայրապետական Գիրը ունենալով որպէս ուղեցոյց, նախ,
ինքնարժեւորումի ենթարկելու եւ ապա վերակազմակերպումի առաջնորդելու Սփիւռքը։ Սա հրամայական
ու անյետաձգելի առաջնահերթութիւն է։
Դառնանք Հայաստանին։ Մեր հայրենիքը կը շարունակէ անորոշութեան ու յուսահատութեան
ալիքներու մէջ օրօրուիլ։ Մէկ կողմէն՝ ներ-Հայաստանեան քաղաքական լարուած մթնոլորտը կը ջլատէ
մեր հաւաքական ուժը։ Միւս կողմէն՝ թշնամին յաղթապանծ դիրքերէ պայմաններ կը դնէ Հայաստանին՝
անտեսելով Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը, ինչպէս նաեւ՝
միջազգային օրէնքը։
Այո՛, մենք փոքր երկիր ենք. հարկ է իրատես մօտեցում ունենալ տարածաշրջանի ներկայ
աշխարհաքաղաքական պայմաններու հոլովոյթին նկատմամբ։ Սակայն, այդ չի նշանակեր, որ
Հայաստանը ըսելիք պիտի չունենայ իր ազգային շահերուն առնչուած եւ իր ներկան ու ապագան ճշդող
խնդիրներուն գծով։
Այո՛, տարածաշրջանէն ներս համապարփակ ու մնայուն խաղաղութեան հաստատման համաձայն
ենք. բայց ո՛չ պարտուողական ու զիջողական դիրքերէ։
Այո՛, տարածաշրջանէն ներս տնտեսական զարգացումներու նպաստող ծրագիրներու համաձայն
ենք. բայց ո՛չ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանութեան, անկախութեան, անվտանգութեան ու
հողային ամբողջականութեան։
Այսօր, Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ համադրուած փան-թուրանական ռազմավարութիւն մը կը
փորձուի ի գործ դրուիլ Հայաստանի եւ ամբողջ շրջանին նկատմամբ։ Ըլլանք զգօն ու հեռատես։
Արդարեւ, ոեւէ համաձայնագրի ստորագրութիւն Ազրպէյճանի հետ, ուր Ազրպէյճանի տարածքային
ամբողջականութեան մէջ ներառուած է Արցախը, նոյնպէս, ոեւէ համաձայնութիւն Թուրքիոյ հետ, որ
կ’ընդունի Թուրքիոյ բացայայտ նախապայմանները, փաստօրէն Հայաստանի կողմէ խախտում պիտի
ըլլայ Անկախութեան Հռչակագրին եւ Սահմանադրութեան սկզբունքներուն։ Նման վտանգալից քայլերու
նկատմամբ Սփիւռքը չի կրնար անտարբեր մնալ։ Համահայկական խնդիրներու քննարկման մէջ Սփիւռքը
իր գործօն մասնակցութիւնը պէտք է ունենայ՝ ինչպէս յաճախ շեշտած ենք։ Մեր թշնամիները ու
բարեկամները պէտք է իմանան, որ Հայաստանը անտէր չէ, որբ չէ, ողջ Սփիւռքը իր կողքին է,
հայութիւնը մէկ ու անբաժանելի ամբողջութիւն է։
Ինչ-ինչ պատճառներով ճակատամարտ մը կորսնցուցինք, բայց ոչ՝ պատերազմը։ Ի խնդիր
Հայաստանի ու Արցախի անկախութեան ամրապնդման եւ մեր ազգային իրաւունքներու
վերահաստատման համահայկական պայքարը կը շարունակուի…։
Համահայկական պայքարը պէ՛տք է շարունակուի՝
– հայոց բանակը վերակազմակերպելով ու զայն արդիական զէնքերով օժտելով։
– մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջել հարկին ժողովրդային դիմադրութեան դիմելով։
– մարտունակ ոգիով բանակցութիւններ վարելով։
– համախմբուելով հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ։
Նոր Տարուան սեմին, եկէ՛ք վերանորոգենք մեր ազգային ուխտը, եւ առաւել հաւատքով ու կամքով
գօտեպնդուած ողջունենք զիրար ըսելով՝ Շնորհաւոր Նոր Տարի։ Թող Աստուած օրհնէ մեր ազգին
բոլոր զաւակները եւ ամէն տեսակի չարէ ու չարիքէ հեռու պահէ մեր ազգն ու հայրենիքը։
Share197Tweet123SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • Սուրեն Բաղդասարյանն է Արցախի Ավետարանոց  գյուղից  այսօր Գյումրու հրապարակում 300 անգամ մոստ իջնելով սահմանեց երրորդ ռեկորդը

    Սուրեն Բաղդասարյանն է Արցախի Ավետարանոց գյուղից այսօր Գյումրու հրապարակում 300 անգամ մոստ իջնելով սահմանեց երրորդ ռեկորդը

    625 shares
    Share 250 Tweet 156
  • Երկրաշարժ Թուրքիայում

    1066 shares
    Share 426 Tweet 267
  • Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային

    1033 shares
    Share 413 Tweet 258
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    2461 shares
    Share 984 Tweet 615
  • Շիրակի մարզի ոստիկանապետն իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է

    516 shares
    Share 206 Tweet 129
  • Սոֆյա Հովսեփյանը Արցախում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

    511 shares
    Share 204 Tweet 128
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam