COVID-19-ի համավարակը կավարտվի արդեն այս տարի եւ դրա հետ կապված միջազգային սահմանափակումները կչեղարկվեն։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադնան Գեբրեյեսուսը։ ԱՀԿ ղեկավարը նաեւ ասել է, որ ներկայումս աշխարհը կորոնավիրուսային համավարակի մասով գտնվում է ավելի լավ իրավիճակում։ Նա կարեւորել է գիտության, համագործակցության եւ հանրային առողջության դերը համավարակների դեմ պայքարում։