• Latest
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ, ԶԻՋԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ. ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ, ԶԻՋԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ. ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

12 Դեկտեմբերի, 2020
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

30 Սեպտեմբերի, 2023
Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան

Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան

30 Սեպտեմբերի, 2023
Մենք՝ հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար. Աննա Մկրտչյան

Մենք՝ հայ ժողովուրդը, մեղավոր է մինչ այս պահը ձեր գոյության համար. Աննա Մկրտչյան

30 Սեպտեմբերի, 2023
Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ. Էդուարդ Շարմազանով

Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ. Էդուարդ Շարմազանով

30 Սեպտեմբերի, 2023
ԼՂ-ից հանձնվել է 3 միլիոն զինամթերք․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ից հանձնվել է 3 միլիոն զինամթերք․ ՌԴ ՊՆ

30 Սեպտեմբերի, 2023
Խոսում ա մեկը, ում քաղաքական պապան մի ամբողջ կապիտուլյացիա արդեն իսկ ստորագրել էր 2020֊ի նոյեմբերին.Արմեն Հովասափյան

Խոսում է մեկը, ում քաղաքական պապան մի ամբողջ կապիտուլյացիա արդեն իսկ ստորագրել էր 2020֊ի նոյեմբերին. Արմեն Հովասափյան

30 Սեպտեմբերի, 2023
Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան

Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀ․ Բեգլարյան

30 Սեպտեմբերի, 2023
Լևոն Մնացականյանին Բաքուն մեղադրանք է առաջադրել, նա տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Լևոն Մնացականյանին Բաքուն մեղադրանք է առաջադրել, նա տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

30 Սեպտեմբերի, 2023
Տարիներ շարունակ արցախցիների մասին ի՜նչ անհեթեթ լեգենդներ լսեցինք․ կյանքի ու ուժի մեր խորհրդանիշները

Տարիներ շարունակ արցախցիների մասին ի՜նչ անհեթեթ լեգենդներ լսեցինք․ կյանքի ու ուժի մեր խորհրդանիշները

30 Սեպտեմբերի, 2023
ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՔՊ-ԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել, հավելելով, որ դեմ է հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն

30 Սեպտեմբերի, 2023
Պուտինը շնորհավորել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանին միանալու օրվա կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի՝ Ռուսաստանին միանալու օրվա կապակցությամբ

30 Սեպտեմբերի, 2023
Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդ

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդ

30 Սեպտեմբերի, 2023
Փաստաբան Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ

Փաստաբան Ամրամ Մակինյանը դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Սուրենավանի համայնքապետի՝ արցախցիների վերաբերյալ կատարած գրառման կապակցությամբ

30 Սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը

Ադրբեջանը հայտնել է` ինչ մեղադրանք է ներկայացվել Դավիթ Բաբայանին

30 Սեպտեմբերի, 2023
ԵՂԱՎ ԻՄ ԱՍԱԾՈՎ, ՆԻԿՈԼԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՐՑԱԽՆ ՈՒ «ԹՔԵՑ» ՁԵՐ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ․ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՈՎԸ՝ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

ԵՂԱՎ ԻՄ ԱՍԱԾՈՎ, ՆԻԿՈԼԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՐՑԱԽՆ ՈՒ «ԹՔԵՑ» ՁԵՐ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԻ ՎՐԱ․ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՈՎԸ՝ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

30 Սեպտեմբերի, 2023
Իշխանությունը խմբով պետք է հրաժարական տա, բայց ասողին լսող է պետք. Վարդան Պետրոսյանը

Իշխանությունը խմբով պետք է հրաժարական տա, բայց ասողին լսող է պետք. Վարդան Պետրոսյանը

30 Սեպտեմբերի, 2023
Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու․Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու.168.am

Գիտեմ, որ ինձ էլ են պահանջելու․Հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու.168.am

30 Սեպտեմբերի, 2023
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

30 Սեպտեմբերի, 2023
Shutdown-ը կվնասի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերին. Բլինքեն

Shutdown-ը կվնասի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերին. Բլինքեն

30 Սեպտեմբերի, 2023
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98929 անձ է ժամանել ՀՀ

Ժամը 14։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ

30 Սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը

Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը

30 Սեպտեմբերի, 2023
հանրահավաքը

հանրահավաքը

30 Սեպտեմբերի, 2023
Խոսում ա մեկը, ում քաղաքական պապան մի ամբողջ կապիտուլյացիա արդեն իսկ ստորագրել էր 2020֊ի նոյեմբերին.Արմեն Հովասափյան

Խոսում ա մեկը, ում քաղաքական պապան մի ամբողջ կապիտուլյացիա արդեն իսկ ստորագրել էր 2020֊ի նոյեմբերին.Արմեն Հովասափյան

30 Սեպտեմբերի, 2023
Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ)

30 Սեպտեմբերի, 2023
ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՔՊ-ԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՔՊ-ԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

30 Սեպտեմբերի, 2023
Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ

Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ

30 Սեպտեմբերի, 2023
«Բարսելոնան» կարող է անհետանալ

«Բարսելոնան» կարող է անհետանալ

30 Սեպտեմբերի, 2023
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը

30 Սեպտեմբերի, 2023
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ․ պարզաբանում

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ․ պարզաբանում

30 Սեպտեմբերի, 2023
«Չեն կարա հայերն ու ադրբեջանցիներն ուրախանան նույն հայի ձերբակալությամբ»․ Արմեն Պետրոսյան

«Չեն կարա հայերն ու ադրբեջանցիներն ուրախանան նույն հայի ձերբակալությամբ»․ Արմեն Պետրոսյան

30 Սեպտեմբերի, 2023
  • Գովազդ
Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
  • Login
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ, ԶԻՋԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ. ՀԲԸՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

12 Դեկտեմբերի, 2020
in Քաղաքականություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև.

«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։ Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։

Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։ Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող

թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարեւորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու

ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում`սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։

Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու

բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին

կառուցենք ավելի լավ ապագա։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»:

Share197Tweet123SendShare
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

No Result
View All Result
  • Գովազդ

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In