• Latest
Կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները ԼՂ երեխաներին աջակցելու համար. Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարին

Կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները ԼՂ երեխաներին աջակցելու համար. Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարին

19 Հունվարի, 2023
Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված

Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված

4 Փետրվարի, 2023
Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. Փաշինյան

4 Փետրվարի, 2023
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. Աննա Վարդապետյան

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. Աննա Վարդապետյան

4 Փետրվարի, 2023
«Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով».  զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով

«Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով». զինծառայողները պարգևատրվեցին ԱՀԹ- ի հատուկ պարգևներով

4 Փետրվարի, 2023
ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 2023 թվականի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

4 Փետրվարի, 2023
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

4 Փետրվարի, 2023
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ

4 Փետրվարի, 2023
Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին

Ռոզա Լինը աճուրդի կհանի իր՝ «Դադարեցրեք շրջափակումը» գրությամբ բաճկոնը․ հասույթը կհատկացվի Արաբկիրի մանկական կենտրոնին

4 Փետրվարի, 2023
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը

Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը

4 Փետրվարի, 2023
Ս. Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

Ս. Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը բերվել են առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

4 Փետրվարի, 2023
Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ

Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ

4 Փետրվարի, 2023
«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն

«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն

4 Փետրվարի, 2023
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և մառախուղ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և մառախուղ

4 Փետրվարի, 2023
Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ

Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ

4 Փետրվարի, 2023
Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան

Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան

4 Փետրվարի, 2023
«Փլեյ-օֆֆի» հայտացուցակում չեն ներառել

«Փլեյ-օֆֆի» հայտացուցակում չեն ներառել

4 Փետրվարի, 2023
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խումբը փորձի փոխանակման նպատակով այցելել են Ֆրանսիայում գործող Simone Veil հիվանդանոց

Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի խումբը փորձի փոխանակման նպատակով այցելել են Ֆրանսիայում գործող Simone Veil հիվանդանոց

4 Փետրվարի, 2023
Բայդենի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

Բայդենի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

4 Փետրվարի, 2023
Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը

Վանաձորում կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը

4 Փետրվարի, 2023
Ուկրաինայում զանգվածային օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայում զանգվածային օդային տագնապ է հայտարարվել

4 Փետրվարի, 2023
Արմավիրի մարզում․ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Արմավիրի մարզում․ դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

4 Փետրվարի, 2023
Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի տոնը

Այսօր Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի տոնը

4 Փետրվարի, 2023
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ

4 Փետրվարի, 2023
5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

4 Փետրվարի, 2023
Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 7700 նոր դեպք

4 Փետրվարի, 2023
Վարդենիսում այրվել է ավտոտնակում կայանված «VAZ-2121»-ը

Վարդենիսում այրվել է ավտոտնակում կայանված «VAZ-2121»-ը

4 Փետրվարի, 2023
Հռոմի Պապին տեսնելու համար կաթոլիկ ուխտավորներն ինն օր քայլել են

Հռոմի Պապին տեսնելու համար կաթոլիկ ուխտավորներն ինն օր քայլել են

4 Փետրվարի, 2023
Տիգրան Աբրահամյան. Իմաստ կա՞ համազգեստ փոխելու

Տիգրան Աբրահամյան. Իմաստ կա՞ համազգեստ փոխելու

4 Փետրվարի, 2023
Վթար Կոշ գյուղի մոտակայքում

Վթար Կոշ գյուղի մոտակայքում

4 Փետրվարի, 2023
Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու

Ռուս քաղաքագետ. Վերադարձ մինչև անցած տարվա փետրվարի 24-ը եղած իրավիճակին չի լինելու

4 Փետրվարի, 2023
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
Շաբաթ, 4 Փետրվարի, 2023
ԱՄԲԻՈՆ NEWS
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական
No Result
View All Result
ԱՄԲԻՈՆ NEWS
No Result
View All Result
Home Հասարակություն

Կոչ եմ անում ձեռնարկել բոլոր միջոցները ԼՂ երեխաներին աջակցելու համար. Ժաննա Անդրեասյանը դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարին

19 Հունվարի, 2023
in Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  պաշտոնական նամակներով դիմել է ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին: ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրը, որն անդառնալի ազդեցություն ունի մարդու իրավունքների վրա։

Հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի մասին Ժաննա Անդրեասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենին տեղեկացրել էր նաև իր նախորդ նամակում, նախարարը վերստին շեշտել է հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքների մասին։

«Բազմաթիվ դպրոցականներ և ուսանողներ, որոնք Հայաստանում էին և մասնակցում էին փոխանակման որոշ ծրագրերի, չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ իրենց ուսումը շարունակելու հայրենի հաստատություններում: Թեև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովել է բոլոր միջոցները՝ նրանց ուսումը Հայաստանի համապատասխան հաստատություններում շարունակելու համար, այնուամենայնիվ, տեղի է ունեցել կրթության իրավունքի շոշափելի խախտում՝ հաշվի առնելով ուսումնական ծրագրերի տարբերությունները։

Խախտվում է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Տասնյակ անչափահասներ, որոնք մնացել են առանց ուղեկցության, արգելափակված են Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում են Լաչինի միջանցքի երկու կողմերում»,- մասնավորապես նշել է նախարարը՝ շեշտելով հոգեկան առողջության և ընտանիքների վերամիավորման իրավունքի հրատապ անհրաժեշտությունը:

«Մենք իսկական աղետի ենք ականատես լինում Լեռնային Ղարաբաղում թե՛ հումանիտար, թե՛ զարգացման համատեքստում՝ գրեթե մեկ ամիս տևած շրջափակման պատճառով։ Օրեցօր հրամայական է դառնում ապահովելու  երեխաների՝ ապահով միջավայրում մեծանալու անօտարելի իրավունքը, վճռական քայլեր ձեռնարկելու՝ ապահովելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց իրավունքների իրացման համար։ Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և կոչ եմ անում ՅՈՒՆԻՍԵՖ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լեռնային Ղարաբաղի երեխաներին աջակցելու համար»,- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելին ուղղված նամակը եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիին ուղղված նամակում ևս ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սննդամթերքի անբավարար մատակարարման պատճառով 2023 թվականի հունվարի 9-ից Լեռնային Ղարաբաղի 30 դպրոցների 56 նախադպրոցական խմբերը, երկարօրյա ծառայություն իրականացնող 16 հանրակրթական հաստատությունները, ինչպես նաև 41 մանկապարտեզներ ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։ Արդյունքում՝ 6498 աշակերտ զրկվել է կրթության իրավունքից։

«Էներգակիրների բացակայության պատճառով խաթարվել է տրանսպորտի աշխատանքը, ինչը բացասաբար է ազդել նաև գյուղական դպրոցներում ուսումնական գործընթացի վրա, որտեղ այլ բնակավայրերում բնակվող ուսուցիչները չեն կարողանում հաճախել դասերի։ ՀՀ միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում սովորող մի քանի տասնյակ ուսանողներ, որոնք մինչ շրջափակումը եղել են Լեռնային Ղարաբաղում, չեն կարողանում վերադառնալ Երևան և շարունակել ուսումը։ Միևնույն ժամանակ, ավելի քան 270 երեխաներ այս պահին չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց ընտանիքներ և ժամանակավոր խնամակալություն են ստանում Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով խախտվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ 22000 երեխաների իրավունքներն ու ազատությունները»։

Շեշտելով, որ կրթության իրավունքի խախտումն անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի, ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ արձագանքի Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև լուծելու ԼՂ ժողովրդի մարդասիրական կարիքները։

«Այս սարսափելի իրավիճակում կոչ եմ անում ՄԱԿ-ի ՊՀԾ-ին՝ որպես մասնագիտացված մարդասիրական գործակալություն, արագ ներգրավվել ճգնաժամի հաղթահարման գործընթացում՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի երեխաներին և ապահովելու նրանց կրթության իրավունքը»,- նշված է նամակում։

Share198Tweet124SendShare

Շաբաթվա Կարևոր նյութերը

  • ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    ԵՐԲ Է ԱՂԻ ԲԼԻԹ ՈՒՏԵԼՈՒ ՕՐԸ ԵՒ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅն

    2845 shares
    Share 1138 Tweet 711
  • Պարեկները վթարի հեղինակ Գյումրիում

    744 shares
    Share 298 Tweet 186
  • Խոշոր ավտովթար. 5 մարդ մահացել է

    589 shares
    Share 236 Tweet 147
  • Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը

    538 shares
    Share 215 Tweet 135
  • Հոլիվուդյան» կամ կետո-դիետա․ ինչ է այն իրականում, որ խորհուրդ է տալիս Քիմ Քարդաշյանը

    1665 shares
    Share 666 Tweet 416
  • «Իրավունք». «Սեւ ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին

    535 shares
    Share 214 Tweet 134
ԱՄԲԻՈՆ NEWS

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam

  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Բիզնես
  • Հասարակություն
  • Աշխարհ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • ժամանց
  • Պատահարներ
  • Քրեական

Copyright © 2022 AMBION | Designed by Vansteam