ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է <<ՄԱՆԹԱՇԻ ԳՆԴԻ>> ԼԵԳԵՆԴԱՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԵՐՍԵՍ ԵՂՈՅԱՆԸ՝ ԲԱՏՅԱՆ

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան:
Գնդապետ Եղոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը Արաքսից մինչև Օմար, այնուհետև նվիրվել բանակաշինության գործին՝ լինելով ֆիզիկական պատրաստության վարչության պետը: Լեգենդար հրամանատարը իր ընտանիքով է ծառայել Հայրենիքին: Որդին ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը զոհվեց ապրիլյան պատերազմին Մեխակավանի պաշտպանության ժամանակ:
Հավերժ հիշատակ պարոն Գնդապետ»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )