Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (Կարմիր բերետներ) ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Լրատվականի տեղեկություններով վերջինս տեղափոխվել է ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում։ Իսկ Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։