Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել
Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք անկախ պատգամավորներ, որոնք ներկայացնում են ֆրանսիական անդրծովյան տարածքները (LIOT) սկսել են վարչապետ Էլիզաբեթ Բորնի ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Պատճառը՝ պառլամենտի շրջանցմամբ կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի ընդունումն է, որով կենսաթոշակի անցման տարիքը Ֆրանսիայում 62 տարեկանից բարձրացվում է մինչեւ 64 տարեկանը։ Համաձայն ֆրանսիական մամուլում եղած տեղեկատվության, անվստահության քվե հայտնելու նախաձեռնությանը միացել է խորհրդարանական ընդդիմության բոլոր հինգ խմբակցություններից՝ 91 պատգամավոր։ Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը կհաղթանակի, եթե հավաքվի 287 պատգամավորական ստորագրություն։ Նշենք, որ ներկայումս Ֆրանսիայի ԱԺ-ն ունի 573 պատգամավոր։ 4 պատգամավորական մանդատ թափուր է։