Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Տեղեկությունը հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ինչպես երեկ հայտնել էր, հակակոռուպցիոնի քրգործի շրջանակում խուզարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակը:
Գործը կապված է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքների հետ:
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը եւ իրացնելը, ինչպես նաեւ նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետեւ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։