Չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։
Այս տեղեկությունը քիչ առաջ հաստատեց նաև ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը: Հրավիրված ասուլիսին նա ասաց, որ ընդհանուր թեստավորում են անցել 118 քաղաքացի, որից 32-ը, որոնք եկել են օդանավով, մեկուսացված են եւ գտնվում են նշված հյուրանոցում: