ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍՏՈՐԱՑՈՒՄ՝ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՄԱՐ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդանշական ստորացում՝ պատասխան պահանջող հիմար հայացքի ներքո
Այս պատերազմում ինչ որ շատ եղան խորհրդանշական համընկնումներ. ադրբեջանի դրոշի օրը հանձնվեց Շուշին, ազգային հերոս Մոնթեի ծննդյան օրը առանց մարտերի ադրբեջանին հանձնվեց Քարվաճառը:
Վստահ եմ, կան շատ այլ խորհրդանշական նախօրոք ծրագրավորված ստորացումներ, որոնց լուռ համաձայնվել ու ենթարկվել է նիկոլը: Կարող էր չէ՞ մեկ օր հետո կամ առաջ հանձնել Շուշին կամ Քարվաճառը: Բայց ո՛չ, նա պետք է նվիրեր մեր հայրենիքը հենց այն օրը, երբ կհրամայեր ալիևը:
Հիմա հերթական խորհրդանշական ստորացումը.
1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված համաժողովրդական հանրաքվեն միահամուռ հաստատեց ԼՂՀ ազգաբնակչության կամքը` անկախության հռչակման վերաբերյալ:
Իսկ 2020թ. դեկտեմբերի 10-ին բաքվում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի նկատմամբ տարած հաղթանակի զորահանդես՝ հատուկ ցուցադրելով մեր զինվորական տեխնիկան:
Ադրբեջանում իրենց հաղթանակի համար պետք է երախտապարտ լինեն միայն նիկոլ փաշինյանին և նրա դավաճանների թիմին: Առանց ներքին դավաճանության այս պատերազմը ադրբեջանը չէր կարող հաղթել, նրանք լավ գիտեին հայկական զինված ուժերի հարվածի ցավն ու ծանրությունը:
Այս օրը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես «ժողովրդի» խայտառակության օր . . .»։