ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՏԱԳԱ ՆԻՍՏԵՐԻՆ

Հարգելի՛ թալինցիներ.

Ելնելով բոլորին հայտնի  իրողություններից՝ մեր խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Թալին համայնքի ավագանու հետագա նիստերին։

«ՔՊ» խմբակցության ներկայացուցիչը չի ընտրվել համայնքի ղեկավար և չի կարող ստանձնել Թալինի համայնքի ղեկավարումը։

Ես հորդորում եմ «ՔՊ» խմբակցությանը՝ ողջամտություն ցուցաբերել և հրաժարվել համայնքի ղեկավարումը ստանձնելու նկրտումներից, քանի որ նրանք չունեն մեծամասնություն և պարզապես չեն կարող ստանձնել համայնքի կառավարումը։ Նաև ցանկանում եմ շեշտել, որ առկա քաղաքական ճգնաժամի ողջ  պատասխանատվությունը կրելու է «ՔՊ» խմբակցությունը։

Հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի նիստեր չգումարվելու դեպքում համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և տեղի են ունենում արտահերթ ընտություններ, որի արդյունքում մեր քաղաքացիները իրենք կորոշեն, թե ով է ղեկավարելու մեր համայնքը։

Ես առաջինը կլինեմ, ով կշնորհավորի իրապես հաղթած թիմին, սակայն վստահաբար թույլ չեմ տա որևէ մեկին, մեկ անձի ձայնի գողությամբ ոտնահարել հազարավոր քաղաքացիների ձայնն ու խոսքը։

«Հայք» խմբակցության ղեկավար՝  Դավիթ Մանուկյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )