Ադրբեջանի նպատակը պարզ է, ինչքան էլ հայ-թուրքական հարաբերությունների քարոզիչները համոզեն, թե Թուրքիայի հետ խոսելով կզսպենք Ադրբեջանին, միեւնույն է, թուրք-ադրբեջանական տանդեմը սինխրոն իր գործն անում է, օգտագործելով նաեւ ներհայաստանյան այդ քարոզիչներին` հասարակական զգոնությունը և դիմադրողականությունը թուլացնելու համար, ինչը և արել են։Ակնհայտ է, որ Ադրբեջանը Արցախի մնացած հատվածն ուզում է սկուտեղի վրա` չեզոքացնելով նաեւ տեղական ուժերը` դրանք որպես ՀՀ ԶՈՒ մաս դիտարկելով։Թուրքիան Հայաստանի առջեւ կբացի դռները, առաջ տանելով Ադրբեջանի շահերը:Ադրբեջանի առաջնային նպատտակը հիմա՝ՀՀ ԶՈՒ շուտափույթ դուրսբերումն է Արցախից, իսկ մնացածը ժամանակի հարց է:Հայաստանը թևակոխել է «խաղաղության դարաշրջանի» հերթական գերվտանգավոր շրջափուլը, որից մաքսիմալ կորուստներով դուրս գալը գրեթե անհնար է: