ԱԺ պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ նախատեսվում է լուծարել ոստիկանության մարզային վարչությունները։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը ներկայացնելիս նախարարը նշեց, որ Ոստիկանության գործունեությունը կկենտրոնանա չորս հիմնական ուղղություններում։ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանական գվարդիայի եւ Ունիվերսալ ոստիկանության մասին է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նշյալ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրի մի մասն է։ Ըստ նրա՝ վերոնշյալ բոլոր կառույցներն ունենալու են տարածքային մասնաճյուղեր։
Կրկնվող գործառույթները կհասցվեն զրոյի։ Իսկ որպես լավագույն օրինակ նա նշել է Պարեկային ծառայության գործունեությունը։ Այն կներդրվի ամբողջ հանրապետությունում։
«Ներկայում այդպիսի ծառայություններ գործում են Երեւանում, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում։ Դրանց համար պահանջվել է 315 ավտոմեքենա։ Ծառայությունն ունի անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումները։ Ընթանում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում Պարեկային ծառայության ներդրման աշխատանք»,- ասաց Ղազարյանը։