ԼՂ-ից հանձնվել է 3 միլիոն զինամթերք․ ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ
հանձնվել է 3 մլն զինամթերք, 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 7 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 48 միավոր դաշտային հրետանի, ՀԿՌՀ և ականանետեր, ավելի քան 4,8 հազար միավոր փոքր զինատեսակներ, հակատանկային զինատեսակներ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։