Հնարավոր է ստանաք լուր․ աստղագուշակ մարտի 29-ի համար
Քոբուլեթիում փոթորկի հետևանքով մեկ մարդ մահացել է
Ինչպես կանխել ծերունական թուլամտության զարգացումը
Մասնագետը նշել է՝ ինչ է հարկավոր անել երեխայի ախորժակի վատթարացման դեպքում
Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել
Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանություն է ունեցել մեկ այլ վարորդի հետ
Մահացել է Մանո Գրիգորյանի տատիկը
Վրաստանի երկնքում քամու ուժգին պոռթկումներ
Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի ուտելու ընթացքում կամ դրանից հետո սառը ջուր խմել
75-ամյա հոլիվուդյան կինոաստղ Սեմ Նիլը պատմել է քաղցկեղի դեմ պայքարելու մասին
Թյուր է այն կարծիքը, թե մենք թիմային հաղթանակ չենք կարող տանել և թույլ ենք թիմային մարզաձևերում. Կարեն Գիլոյան
«Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն
ArmenՅԱՆs․ Gucci-ի, L’Oreal-ի եւ այլ բրենդների դեմք դարձած հայազգի մոդել Կարինե Պետրոսյանը՝ արմատների, կարիերայի, դստերը միայնակ մեծացնելու մասին
Միխայիլ Գալուստյանի 11-ամյա դուստրը դարձել է մանկական հագուստի դիզայներ
Հայաստան այցելելու 10 պատճառ՝ ըստ Forbes-ի
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Արտակարգ դեպք Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին․ shamshyan.com
Ռուսաստանը դարձյալ սպառնում է Հայաստանին
Ադրբեջանի նախագահը նշանակել է Լաչինի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հողատարածք կտրամադրվի. Երևանի քաղաքապետարան
Լեռնակերտի պեղումների արդյունքում բացվել են բրոնզի փուլին վերագրվող թաղումներ
Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը
«Գոյ» թատրոնն ընդգրկվում է Սունդուկյանի անվան թատրոնի կազմում որպես բաժին. ԿԳՄՍՆ-ն նախագիծ է դրել շրջանառության մեջ
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
Ջերմաստիճանը զգալի կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
Համեղ դիետաներ

Համեղ դիետաներ

Շատերի ուշադրությունից վրիպում են Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ կործանարար զարգացումները․ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 2-ից մայիսի 31-ը որոշ տրանսպորտային միջոցներ կարող են Արևելյան մաքսատանը մաքսազերծվել
Արարատ լեռը(ֆոտոշարք)
  • Գովազդ
Չորեքշաբթի, 29 Մարտի, 2023

Լի՜ՔԸ ԲԱՆ «ԴԵ ՍՊԱՍԻ՛Ր» ՄՈՒԼՏՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

 

Մի անգամ, չգիտես ինչպես, ռեժիսոր Վյաչիսլավ Կատյոնոչկինի գլխում մի միտք ծագեց՝ «Մի՛ նեղացրու քեզնից փոքրին և թույլին, հակառակ դեպքում ինքդ կհայտնվես վատ և ծիծաղելի իրավիճակում»: Այս միտքը հերիք չէ ծագեց ու դարձավ ռեժիսորի կարգախոսը, այլ նաև ծնունդ տվեց մեկ այլ գաղափարի՝ այս կարգախոսի հիման վրա ստեղծել մուլտֆիլմ:
Եվ գաղափարը ուղղակի չէր կարող չդառնալ իրականություն, չէ՞ որ նրա շուրջ համախմբվեցին նաև գրողներ Արկադի Հայտը և Ալեքսանդր Կուրլյանդսկը: Գայլին հնչյունավորեց Անատոլի Պապանովը, ով հետագայում արժանացավ «ԽՍՀՄ-ի Վաստակավոր գայլ» կոչմանը: Նապաստակին հնչյունավորեց Կլարա Ռումյանովան: Գենադի Գլադկովն էլ դարձավ սիրելի մուլտֆիլմի սիրելի երգերի հեղինակ-կոմպոզիտորը: Հենց այսպես էլ ստեղծվեց «Դե սպասի՛ր» մուլտֆիլմը: Ստեղծվեց և բարձրացավ էկրաններ դեռևս 1968 թվականին:

551 Բայց այդ ժամանակ նրանք գլխի չէին էլ ընկնում, որ «Դե սպասի՛ր»-ը կդառնա մուլտսերիալ: Իսկ ահա այն բանից հետո, երբ մուլտֆիլմը բարձրացավ էկրաններ, նրանք լի՜քը նամակներ ստացան՝ խնդրանքով, որ շարունակեն նկարահանումները: Եվ խնդրանքները, բնականաբար, անպատասխան չմնացին: «Դե սպասի՛ր»-ի ստեղծագործական թիմը նորից հավաքվեց և մե՜ծ հաջողությամբ շարունակեց արդեն սիրելի դարձած մուլտֆիլմ

 

Մի անգամ, չգիտես ինչպես, ռեժիսոր Վյաչիսլավ Կատյոնոչկինի գլխում մի միտք ծագեց՝ «Մի՛ նեղացրու քեզնից փոքրին և թույլին, հակառակ դեպքում ինքդ կհայտնվես վատ և ծիծաղելի իրավիճակում»: Այս միտքը հերիք չէ ծագեց ու դարձավ ռեժիսորի կարգախոսը, այլ նաև ծնունդ տվեց մեկ այլ գաղափարի՝ այս կարգախոսի հիման վրա ստեղծել մուլտֆիլմ:

Եվ գաղափարը ուղղակի չէր կարող չդառնալ իրականություն, չէ՞ որ նրա շուրջ համախմբվեցին նաև գրողներ Արկադի Հայտը և Ալեքսանդր Կուրլյանդսկը: Գայլին հնչյունավորեց Անատոլի Պապանովը, ով հետագայում արժանացավ «ԽՍՀՄ-ի Վաստակավոր գայլ» կոչմանը: Նապաստակին հնչյունավորեց Կլարա Ռումյանովան: Գենադի Գլադկովն էլ դարձավ սիրելի մուլտֆիլմի սիրելի երգերի հեղինակ-կոմպոզիտորը: Հենց այսպես էլ ստեղծվեց «Դե սպասի՛ր» մուլտֆիլմը: Ստեղծվեց և բարձրացավ էկրաններ դեռևս 1968 թվականին:

551 Բայց այդ ժամանակ նրանք գլխի չէին էլ ընկնում, որ «Դե սպասի՛ր»-ը կդառնա մուլտսերիալ: Իսկ ահա այն բանից հետո, երբ մուլտֆիլմը բարձրացավ էկրաններ, նրանք լի՜քը նամակներ ստացան՝ խնդրանքով, որ շարունակեն նկարահանումները: Եվ խնդրանքները, բնականաբար, անպատասխան չմնացին: «Դե սպասի՛ր»-ի ստեղծագործական թիմը նորից հավաքվեց և մե՜ծ հաջողությամբ շարունակեց արդեն սիրելի դարձած մուլտֆիլմը:

maxresdefault (5)

Շատ դեպքերում ռեժիսորը ցանկանում էր դադարեցնել աշխատանքները, սակայն հերոսներին սիրահարված հանդիսատեսի խնդրանքները չէր լինում անտեսել: Բայց կային նաև քննադատողներ: Նրանք քննադատում էին հերոսների արարքները: Օրինակ գայլը ծխում և թքում է: Ի՞նչ կարող է սովորեցնել այս մուլտսերիալը երեխաներին: Ճիշտ է՝ գայլին կարելի է տեսնել ծխելիս, սակայն, չի կարելի ասել, որ նա անդադար ծխում է, ո՛չ, ընդամենը որոշ էպիզոդներում: Եվ չկա որևէ սերիա, որտեղ գայլը սկզբից մինչև վերջ ծխախոտը բերանում պահի: Դե իսկ երեխանեի համար դա ընդամենը զվարճալի է:  Իսկ ահա մյուս գլխավոր հերոսը՝ նապաստակը, կարծես, բոլորի կողմից սիրված է և չնայած իր բազմաթիվ չարաճճիություններին՝ երբեք չի արժանացել սուր քննադատությունների:

maxresdefault (4)

Երբ արդեն նկարահանված էր 16-րդ սերիան և հաղթահարված էին մի շարք քննադատություններ ու հիասթափություններ, մահացավ Անատոլի Պապանովը: Ռեժիսորը վերջնականապես որոշեց դադարեցնել մուլտսերիալի աշխատանքները, որովհետև գայլ-հերոսի կյանքը մի տեսակ անիմաստ էր դառնում առանց ձայնի:

Իսկ 17-րդ և 18-րդ սերիաները նկարահանվել են լրիվ պատահական: «Դե սպասի՛ր»-ի թիմը ստուդիայում հայտնաբերեց Պապանովի ձայնագրությունները: Այն հատվածները, երբ ասենք ընդմիջումներին նա ինչ-որ անեկդոտներ և պատմություններ է պատմել: Հենց այս գտնված նյութերի հիման վրա սցենարիստներն անցան գործի ու սկիզբ դրեցին երկու նոր սերիաների: 18-րդ սերիան էկրաններ բարձրացավ 1992 թվականին, որից հետո մեծ ընդմիջում եղավ:

2000 թվականին էլ Կատյոնոչկինը մահացավ: Չկային նաև Անատոլի Պապանովը և Կլարա Ռումյանովան: Թվում էր՝ «Դե՛ սպասիր» մուլտֆիլմի պատմության վերջում կարելի էր վերջակետ դնել:

Բայց սպասե՛ք: Մուլտսերիալի հերոսներն այնքա՜ն սիրված ու ճանաչված էին, որ նրանց դեմքերը սկսեցին օգտագործել որպես բրենդներ: Այս կերպարներով ստեղծեցին նաև լի՜քը խաղեր: Իսկ 2010 թվականին Վյաչիսլավ Կատյոնոչկինի որդին՝ Ալեքսեյը նկարահանեց «Դե սպասիր»-ի 19-րդ և 20-րդ սերիաները: Սցենարի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կուրլյանդսկին: Գայլուկին նոր սերիաներում հնչյունավորեց Իգոր Խրիստենկոն, նապաստակին՝ Օլգա Զվերևան: Երաժշտական ձևավորման բարդ պարտականությունն իր վրա վերցրեց «Машина времени» խումբը:

560335_9002005 թվականն էլ այս մուլտֆիլմի պատմության մեջ նշանավոր էջ դարձավ, որովհետև Ռուսաստանի քաղաքներից մեկում Օլեգ Երշով անունով մի քանդակագործ ստեղծեց Գայլի և Նապաստակի արձանները՝ մուլտսերիալի իսկական սիրահարների համար: