Շարունակում ենք ներկայացնել Լենինականին (Գյումրի) փառք, պատիվ ու ճանաչում բերած կանանց։
ԱՇԽԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ծնվել է 1902 թվականին Լենինականում (Ալեքսանդրապոլ) արհեստավորի ընտանիքում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը։ 1926-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Հայաստանում առաջիններից մեկն է եղել, որ կազմակերպել է սերմաստուգող լաբորատորիաներ (գյուղատնտեսության մինիստրության ցանցում)։ Դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստի տուտում, կոմունիստական համալսարանում: Աշխատել է երկրագործության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
1943 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Հայաստանի գարիների ագրոբիոլոգիական առանձնահատկությունները» թեմայով, իսկ 1962 թվականին՝ դոկտորական դիսերտացիա՝ «Հաաստանի գարիները» թեմայով, որը լույս է տեսել առանձին գրքով։ Նրա գրչին են պատկանում նաև ավելի քան 35 գիտական աշխատություններ։ Նրա փորձերի հետևանքով գարեջրի արտադրության բնագավառում սկսել են օգտագործվում է տեղական գարի։
րով։ Պարգևատրվել է մեդալներով, պատվոգրերով և գովասանագրերով։
Աշխեն Մինասյանը մահացել է 1980թ-ին Երևանում։