Իտալիայում նկարահանումների ժամանակ մահացել է բրիտանացի դերասան Ռեյ Սթիվենսոնը, որը հայտնի է «Հռոմ» սերիալից և Marvel կինոստուդիայի՝ «Թոր»-ի ֆիլմերից, գրում է la Repubblica-ն։
Շաբաթ օրը Սթիվենսոնն իրեն վատ է զգացել Իսկիա կղզում և տեղափոխվել հիվանդանոց: Երկուշաբթի դերասանի ինքնազգացողությունն ավելի է վատացել: Դերասանը 58 տարեկան էր:
Ջորջ Ռեյմոնդ Սթիվենսոնի դերասանական կարիերան սկսվել է 1990-ականներին։ Նա հայտնի է իր դերերով «Հռոմ» պատմական հեռուստասերիալում (2005-2007), որտեղ մարմնավորել է լեգեոներ Տիտուս Պուլոնին, «Արթուր արքա» (2004), «Պատժիչը. պատերազմի տարածք» (2008) ֆիլմերում։ Սակայն դերասանն առավել հայտնի է Marvel-ի «Թոր»-ի երեք ֆիլմերում իր դերերով։