Իսրայելը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով հատկացնել չորրորդ սերնդի F-15EX Eagle II 25 հատ կործանիչ, գրում է Breaking Defense պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ Երուսաղեմը մտադիր է կրկնապատկել ինքնաթիռների քանակը։
Հայտնի է դարձել, որ համապատասխան հարցմամբ նամակն իսրայելական իշխանություններն ամերիկյան կողմին ուղարկել են անցած շաբաթ։
Իսրայելին անհրաժեշտ կործանիչների քանակի տատանումները պայմանավորված են երկրում քաղաքական անորոշությամբ։
Breaking Defense-ն ընդգծել է, որ F-15EX Eagle II-ը կարող է ավելի շատ հրթիռներ եւ ռումբեր տեղափոխել, քան համանման դասի ցանկացած այլ կործանիչ:
Այս պահին հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ինչ որոշում կկայացնի եւ երբ կհաջորդի Իսրայելին ուղղված պատասխանը։