Պաղեստինցի զինյալները Գազայի սեկտորից հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա։ Այն ընկել է չբնակեցված տեղանքում։ Խոցում չի իրականացվել։ Այս մասին հայտնում է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ իսրայելական զինուժի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ օդային տագնապի ազդանշանային համակարգը սկսել է գործել Նախալ-Օզ բնակավայրում, որը Գազայի սեկտորին սահմանակից շրջանում է գտնվում։ Բնակավայրի բնակիչներին զգուշացրել են հնարավոր հրթիռային հարվածների մասին։