
Իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում, դպրոցի տնօրեները հրահանգ են տվել, որ ձայներ բերեն ՔՊ-ի համար «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ Գոռ Հովհաննիսյանը Ambionnews-ի հետ զրույցում ահազանգում է, որ Մարալիկում ամբողջ իշխանական համակարգը խառնվել է իրար, ամեն օր տարբեր պատգամավորներ գալիս են ժողովրդին հերթական ստերն են խոսք տալիս, որպեսզի իրենց թեկնածուի համար քվե ապահովեն։ «Այս պահին Մարալիկում հանգիստ վիճակ է, բայց խոսակցություններ կան, որ իշխող ուժի կողմից վարչական լծակներ են օգտագործվում, դպրոցի տնօրեները հրահանգ են տվել, որ ձայներ բերեն ՔՊ-ի համար։Կոնկրետ գումար չեն բաժանում, բայց անունը դրել են անապահով խավին օգնություն տալ, ես չգիտեմ»,-ասում է Գոռ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ ՔՊ-ն շանս չունի, որ կարողանա 50+1 հավաքի, հետո ավելացնում, որ եթե Մարալիկում ՔՊ-ն հաղթեց, ինքն այլևս երբեք քաղաքականությամբ չի զբաղվի։ Գոռ Հովհաննիսյանի կոչը մեկն է, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի և ՔՊ-ի ստերին չհավատա, որովհետև ինչքան Նիկոլը քցեց ժողովրդին, այդպես էլ ՔՊ-ն է քցելու։