Վարդենիս համայնքի Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի, ինքնուս տաղանդավոր նկարչուհի Իննեսա Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ART-PANARAMA միջազգային մրցույթին և բնանկար անվանակարգում զբաղեցրել 1֊ին պատվավոր հորիզոնականը։
Վարդենիսի համայնքապետարանից հայտնում են, որ խոստումնալից նկարչուհուն Վարդենիս համայնքի ղեկավարը պատվոգիր է հանձնել և մաղթել ստեղծագործական հաջողություններ և կանաչ ճանապարհ, ինչպես նաև խոստացել մշտապես աջակցել վերջինիս։