Ինտերակտիվ դաս՝ Թումանյանական մոտիվներով
Այսօր՝ մարտի 15-ին, Գյումրու թիվ 9 դպրոցում տեղի ունեցավ Թումանյանական օրերին նվիրված ինտերակտիվ դաս՝ համեմված բեմական ընթերցանությամբ եւ վիկտորինայով։ Բացման խոսքով հանդես եկավ դասվար Շողիկ Մխիթարյանը։
Դասի ընթացքում ՇՈՒԳՈՒՇԻՄԻ-ն ընթերցեց Ամենայն հայոց բանաստեղծի «Շունն ու կատուն» բալլադը։ Ներկաները եւս մեկ անգամ առիթ ունեցան տեղափոխվելու թումանյանական գրական աշխարհ, վերհիշելով իրենց մանկության ամենից գեղեցիկ գրական գործերից մեկը։ Վերջում աշակերտները իրենց պատրաստած գրքերը՝ հորինած հեքիաթներով, նվիրեցին ներկաներին եւ հյուրերին։