Սուրճի հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման, ջրազրկման կամ գլխացավի առաջացման, սակայն առույգանալու ու թարմանալու համար մարդիկ հաճախ են սուրճ խմում: Այնուամենայնիվ կան նաև ոչ այդքան վնասակար ըմպելիքներ, որոնցով կարելի է փոխարինել սուրճը, և ներզատաբան Նատալյա Տանանակինան ներկայացրել է դրանցից մի քանիսը, փոխանցում է «Известия Мордовия»-ն։
Առավոտյան առույգացնող լավագույն ըմպելիքներից մեկը կիտրոնով գոլ ջուրն է։ Ընդ որում՝ այն ոչ միայն թարմացնում է, այլև նպաստում է քաշի նվազմանը, արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում է արյունը, ազատում է հոգնածությունից ու կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը։
Հիանալի առույգացնող ըմպելիք է նաև քրքումով կաթը, որը վաղուց հայտնի է որպես հարբուխի դեմ պայքարի արդյունավետ բնական միջոց։
Բացի այդ, սուրճը կարելի է փոխարինել նաև եղերդակի հիման վրա պատրաստվող ըմպելիքով, որը շատ նման է սուրճին։ Այն պարունակում է ինուլին, որն օգնում է կարգավորել աղիների միկրոֆլորայի