Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը իր կարիերայում առաջին անգամ կխաղա Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում։ Աշխարհի 20-րդ ռակետը կիսաեզրափակչում է հայտնվել ¼ եզրափակչում ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակից հետո, որից հետո Խաչանովը կրկին հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Լրագրողները զարմացած հարցրել են Խաչանովին, թե ինչու այս անգամ ևս չգրեց տեսախցիկի օբյեկտիվի վրա, քանի որ նախորդ երկու հաղթանակներից հետո այդպես էր վարվրել։
«Իմ առջև ոչ ոք պահնջներ չի դրել, ոչ ոք ինձ ոչինչ չի արգելել։ Նախորդ իմ երկու ուղերձներով ես ընդամենը ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին, իսկ ես բազմիցս եմ նշել ու հիմա էլ ասում եմ, որ հայկական արմատներ ունեմ»,- արձագանքել է Կարեն Խաչանովը։