Ինչպես է կառուցված ստարտափների բիզնեսը։ Վենչուրային ներդրողը տալիս է գումարը եւ ստարտափները քիչ-քիչ ծախսում են այն՝ հաճախորդների օպերատիվ գործունեության համար։ Սիլիկոնային հովտի ստարտափները գումարները ի պահ են տվել SVB-ին, իսկ հետո քիչ քիչ հանել՝ իրենց բնականոն գործունեության ապահովման համար։ SVB-ն իր հերթին ցանկացել է ոչ միայն եկամուտներ ստանալ հաշիվների սպասարկման դիմաց, այլ նաեւ փոքրի ինչ եկամուտներ ունենալ իր մոտ ի պահ տրված իրավաբանական անձանց ավանդներից։ SVB-ն ռիսկային բանկ չէր, եւ դրա համար էլ հաճախորդների գումարներով գնում էր սուպեր-կոնսերվատիվ պետական արժեթղթեր, երբ դրանց եկամտաբերությունը հազիվհազ հասնում էր 1 տոկոսի։ Սակայն վերջին մեկ տարում պետական արժեթղթերի տոկոսադրույքները սկսել են աճել եւ դա բանկին վնասներ է բերել։ Այլ կերպ ասած՝ SVB-ի պորտֆելում պետական արժեթղթերը հուսալի դրամակուտակիչի տեսք ունեին։