Քիչ առաջ Ambion-news-ը ֆիքսեց, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում է, նրա ավտոշարասյունն ուղևորվեց Կառավարություն, որտեղ մի քանի րոպեից կմեկնարկի գործադիրի նիստը:
Այլ կերպ ասած, այս պահին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողբերգության վայրում չէ:
ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնեց, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Ամենաթողության հետևանք է հրդեհը, թե ոչ, դեռ պարզ չէ։
Ակնկալում ենք, որ Կառավարության նիստում որոշ հարցերի պատասխաններ կտրվեն: