«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ Իտալիայի առաջնություններում գոլ խփած ավագագույն ֆուտբոլիստը։
Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» 1:3 հաշվով պարտվեց «Ուդինեզեին»։ Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ 41 տարեկան եւ 166 օրականում։ Նա գերազանցեց «Միլանի» նախկին պաշտպան, իտալացի Ալեսանդրո Կոստակուրտայի ռեկորդը։ 2007-ին Կոստակուրտան իր վերջին գոլն Իտալիայի առաջնությունում խփել էր 41 տարեկան եւ 25 օրականում, հաղորդում է Opta-ն։
Վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեծ մասը բաց թողած Իբրահիմովիչն Իտալիայի ընթացիկ առաջնությունում խփեց իր առաջին գոլը։