NEWS.am STYLE-ն օրերս STYLE Beauty խորագրի շրջանակում զրուցել էր մոսկվաբնակ հայ երգչուհի Իջինի հետ։ Նա մեզ հետ կիսվել էր դեմքի խնամքի իր գաղտնիքներով։ Բացի այդ, Իջինին խնդրել էինք առանձնացնել նաեւ իր սիրելի շրթներկերն ու օծանելիքը։Երգչուհին, որպես ամենանախընտրելի շրթներկ, առանձնացրել է L’OREAL PARIS-ի Color riche plump and shine-ը։ «Սա միակ շրթներկն է, որը ես օգտագործում եմ։ Գույների ընտրությունն էլ բավական լայն է։ Կառանձնացնեմ նաեւ Dior-ի ու Chanel-ի շութերի փայլերը։ Բայց, իրականում, ես շատ քիչ եմ փայլեր օգտագործում»,-նշել է Իջինը։
Երգչուհին հավելել է, որ կարեւորում է նաեւ ճիշտ օծանելիքի ընտրությունը։ Նա վաղուց գտել է իրեն հարմար բույրերն ու տարիներ շարունակ օգտագործում է հետեւյալ օծանելիքները․