Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իսկապես վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրա վիճակը ծանր չէ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Vivamed» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
«Հիվանդը հետազոտվել է. կազմվել և համաձայնեցվել է բուժման պլան, և համարվել է, որ դրա պարամետրերը չեն համապատասխանում կրիտիկական բաժանմունք տեղափոխվելուն»,- ասել է Չխաիձեն։
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին ունի կորոնավիրուսի մեղմ ախտանիշներ, և համաճարակաբանական ծառայությունն ակտիվ աշխատանքներ է տանում վարակի աղբյուրը պարզելու ուղղությամբ։
Չխաիձեն հերքել է նաև փաստաբան Շալվա Խաչապուրիձեի հայտարարությունը, թե նախկին նախագահը ուշագնաց է եղել նախորդ օրը։ Նրա խոսքով՝ այս փաստաբանը օրվա ընթացքում կլինիկայում չի եղել։
Ավելի վաղ Խաչապուրիձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և պահանջել է քաղաքական գործչին շտապ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։
Սաակաշվիլին առողջական խնդիրների պատճառով 2022 թվականի մայիսից գտնվում է մասնավոր կլինիկայում և մինչև հիմա չի ապաքինվել։
Չխաիձեն նախկին նախագահին մեղադրել է սադրիչ վերաբերմունքի մեջ՝ նշելով, որ քաղաքական գործիչը չի հետևում բժիշկների ցուցումներին, հաճախ հրաժարվում է ուտելուց։