Թուրքիան <<կուլ տվեց>> Ադրբեջանը, ԼՂ կարգավիճակը մնաց անորոշ, տարածաշրջանում նոր պատերազմի նախադրյալներ ստեղծվեցին. ռուս պատգամավոր
Ռուսական realtribune.ru լրատվականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Անդրեյ Մեդվեդևը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դերին, խոսում է Թուրքիայի տարածքային քաղաքականության մասին:
Ըստ հեղինակի՝ Թուրքիան այլևս տարածաշրջանից դուրս չի գա և Բաքուն ստիպված կլինի կիսել իր ինքնիշխանությունն՝ աջակցելով Անկարայի աշխարհատնտեսական նախագծերին:
Հեղինակը՝ լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը, քննարկում է Ադրբեջանում թուրքական ազդեցության ուժեղացումը և Հարավային կովկասում նոր պատերազմի հավանականությունը:
«Արդյո՞ք Ադրբեջանը հասկանում է, որ այսպես դադարում է լինել ինքնիշխան սուբյեկտ և որ սա ոչ՛ թե գործընկերություն է, այլ կորպորատիվ տիրապետման ձև»,- ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ Ալիևը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց արդեն ուշ է որևէ բան փոխելու համար: Այսպիսի պայմաններում նա միայն կարող է հավատալ, որ ինչ-որ բան կկարողանա իր օգտին շրջել:
Այսօր Ադրբեջանական բանակն ամբողջությամբ, իսկ հատուկ ծառայությունները մասամբ գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ, հայտնում է հեղինակը:Պատերազմի արդյունքում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ոլորտում ի հայտ եկած փոփոխությունները նախադրյալներ են ստեղծում տարածաշրջանում նոր պատերազմի համար:
Հիշոցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել ռազմական շքերթ՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակին: Շքերթին ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Բաքու էր ժամանել դեկտեմբերի 9-ին՝ երկօրյա այցով: