4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից գործող Տարերային աղետների հետեւանքների վերացման եւ արակարգ իրավիճակների գործակալությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գյոքսունում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան, տեղի ժամանակով 09:47-ին։