Թուրքիայում ցնցումները չեն դադարում։ Մի քանի ժամ առաջ այդ երկրի հարավ-արևելյան մասում գտնվող Կահրամանմարաշ նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսոմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գյոքսուն քաղաքից չորս կիլոմետր հարավ-արևելք։ Օջախը գտնվում է երկու կմ խորության վրա։